Փոխըմբռնման հուշագիր Բյուրականի աստղադիտարանի և Նորարարության խթանման և հետազոտությունների կենտրոնի միջև
Կրթություն, գիտություն
18:06 28/03/2025
Հայաստան

Փոխըմբռնման հուշագիր Բյուրականի աստղադիտարանի և Նորարարության խթանման և հետազոտությունների կենտրոնի միջև

 Այսօր՝ 2025 թ. մարտի 28-ին, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ)՝ ի դեմս տնօրեն Արեգ Միքայելյանի և «Նորարարության խթանման և հետազոտության կենտրոն» (CIPR) ՍՊԸ-ն՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Պօղոսեանի ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։

«Համագործակցության շրջանակում նախատեսվում է ժամանակակից տեխնոլոգիաների, տիեզերական և աստղագիտական սարքաշինության սարքավորումների մշակման և նորարարական գիտահետազոտական աշխատանքների միջոցով աջակցել տեխնոլոգիական առաջընթացին և գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը։

Այս հուշագիրը կարևոր քայլ է համագործակցության ընդլայնման և աստղագիտության ոլորտում նոր նախաձեռնությունների զարգացման համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փոխըմբռնման հուշագիր Բյուրականի աստղադիտարանի և Նորարարության խթանման և հետազոտությունների կենտրոնի միջև